Հայկ Մարությանի մեքենան՝ մայթին

Հայկ Մարությանի մեքենան՝ մայթին

Քաղաքացիներից մեկը մեզ է ուղարկել քաղաքապետ Հայկ Մարությանի մեքենան, որը երթևեկելիս է եղել մայթի վրայով։ Քաղաքացին փոխանցեց, որ մեքենան լուսանկարել է Սարալանջից Հերացու փողոց իջնող հատվածում։

Դժվար է ասել՝ արդոք քաղաքապետը մեքենայի ներսում է եղել, թե ոչ, սակայն քաղաքացիները ճանաչում են քաղաքապետի մեքենան, և տարակուսում, երբ ամեն օր օրենքի դիկտատուրայից խոսող իշխանության ներկայացուցիչները խախտում են երթևեկության կանոնները։