«Հրապարակ». Բերձորը կհանձնվի՞ Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը

«Հրապարակ». Բերձորը կհանձնվի՞ Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը

Փաշինյանը թիմին ասել է, թե ամեն ինչ անելու է, որ Մոսկվայում եռակողմ հանդիպման ժամանակ Աղավնոյի, Բերձորի տարհանումը հետաձգվի: Հիշեցնենք․ այդ տարածքների հանձնման վերջնաժամկետն օգոստոսի 25-ն է: Դրանով փորձելու է ոչ միայն ժամանակ շահել եւ կոմունիկացիաների տեղափոխման գործն առաջ տանել, այլեւ խուսափել քննադատությունների ալիքից, որը նոր ուժով կծավալվի 25-ից հետո:

Աղավնոն Ադրբեջանին հանձնելու օրը՝ օգոստոսի 26-ը, Մեհրիբան Ալիեւայի ծննդյան օրն է։ Ուշագրավ է, որ Արցախը, որպես կանոն, մաս-մաս տրվել է Ադրբեջանի համար նշանակալից օրերին, ինչի համար էլ Փաշինյանին մեղադրում են Ալիեւի հետ ուղիղ կապի ու համագործակցության մեջ: Շուշին հանձնվեց նոյեմբերի 9-ին` Ադրբեջանի դրոշի օրը, Քարվաճառը՝ Քարվաճառն ազատագրած Մոնթեի ծննդյան օրը, Բերձորը կհանձնվի Ադրբեջանի առաջին տիկնոջ ծննդյան օրը։