«Առաջին խաղն է էս մարդու»․ Պետրակովը քմծիծաղ տվեց հարցից հետո

 «Առաջին խաղն է էս մարդու»․ Պետրակովը քմծիծաղ տվեց հարցից հետո

Մեր հաղթաթղթերի մասին չեմ խոսի,սակայն կարող եմ ասել, որ Թուրքիայի հավաքականը բավականին լավ տպավորություն է թողնում։ Այս մասին քիչ առաջ նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը։

Լրագրողների վերջին հարցը Պետրակովին այդքան էլ դուր չեկավ, նա պատասխանի փոխարեն սկսեց քմծիծաղ տալ։

Պետրակովից հետաքրքրվեցին, թե արդյոք պատրաստվում է հրաժարական տալ, եթե Թուրքիայից Հայաստանի հավաքականը պարտություն կրի։

«Առաջին խաղն է էս մարդու»,- նրա փոխարեն արձագանքեց թարգմանիչը։