Գևորգ Նարինյանին կալանավորեցին

Գևորգ Նարինյանին կալանավորեցին

Քիչ առաջ դատավոր Մնացական Մարտիրոսյանը բավարարեց դատախազության միջնորդությունը ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանի նկատմամբ կալանքը երկամսյա խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատավորին կալանավորում են։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով ՀՀ գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ որոշել էր միջնորդությունները բավարարել:

Նշենք, որ Գեւորգ Նարինյանը Հանրային հեռուստատեսության երկարամյա հաղորդավար Քրիստինե Մելքոնյանի ամուսինն է, եւ վաղուց էր իշխանությունների նշանակետում։