Քաղաքականություն

Թոխատյանի ներկայացման մեջ Փաշինյանն իրեն է տեսել ու բարկացել

Թոխատյանի ներկայացման մեջ Փաշինյանն իրեն է տեսել ու բարկացել

Դերասան Հրանտ Թոխատյանը վերջերս Երևանի Պետական Կամերային թատրոնում բեմադրել է «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ» ներկայացումը: Մեր տեղեկություններով՝ ներկայացման վերաբերյալ Կամերային թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանին է զանգահարել ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը և պահանջել հանել ներկայացումը՝ սպառնալով, որ քանի որ թատրոնը պետական է, կարող է ֆինանսավորումը կտրել: Փոխնախարարը պնդել է, թե ներկայացման մեջ վիրավորական հատվածներ կան Նիկոլ Փաշինյանի և նրա կնոջ հասցեին: Մենք կապվեցինք Հրանտ Թոխատյանի հետ՝ հարցնելով, թե ներկայացման մեջ Փաշինյանին վերաբերող բան կա՞, նա ասաց, որ ներկայացումը 1982 թվականից բեմադրվում է և չի փոխվել.

«Ներկայացումը գրվել և բեմադրվելա 1982 թվին, ու մինչև այսօր խաղացվում է առանց փոփոխությունների»,- պատասխանեց Թոխատյանը, իսկ հարցին, թե ճի՞շտ է, որ փոխնախարարը սպառնացել է դադարեցնել ֆինանսավորումը, Թոխատյանը պատասխանեց. «Ես Ռիգայում նկարահանումների եմ, և նորությունը իմացել եմ համացանցից»։ Փաստորեն ստացվում է, որ մամուլին գրաքննելուց զատ իշխանությունները սկսել են արվեստն էլ գրաքննել և այնտեղ իրենց վերաբերող բաներ տեսնել: Մենք կապվեցինք նաև Լուսինե Երջակյանի հետ, նա հերքեց' ասելով, որ փոխնախարարի հետ հաճախ շփումներ ունենում են, սակայն այդ թեմայով իրենք չեն զրուցել:

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image