Ադրբեջանի զինված ուժերը գրավել են 2054,0 բարձունքը

Ադրբեջանի զինված ուժերը գրավել են 2054,0 բարձունքը

Այսօր Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել, որ ադրբեջանական զինված ուժերը Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել։

Համաձայն ՌԴ ՊՆ-ի տեղեկանքի, ադրբեջանական կողմը խախտելով շփման գիծը, գրավել է 2054,0 բարձունքը և ինժեներական աշխատանքներ է տանում նոր գրաված հատվածում։

Փաստորեն ադրբեջանական կողմը գրավել է բարձունքը հսկողության տակ առնելով Արցախ-Հայաստան միակ մնացած լեռնաանտառային ճանապարհը և այլևս ոչ մի այլընտրանքային ուղի դեպի Արցախ չկա։