Պուտինին ձերբակալելու օրդեր տված դատախազը՝ սեռագա՞ր. ՄՔԴ-ն հետաքննում է
Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) հետաքննություն է սկսել իր իսկ գլխավոր դատախազ Քարիմ Խանի նկատմամբ, ով կասկածվում է գրասենյակի աշխատակցի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Ավելի վաղ ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեան հաստատել էր, որ տեղյակ է Խանի կողմից իր գրասենյակի աշխատակիցներից մեկի նկատմամբ հնարավոր ոտնձգությունների մասին, սակայն միջադեպի մանրամասները չեն նշվում։
Գործակալության հայտարարության համաձայն՝ ՄՔԴ-ն մտադիր է արտաքին հետաքննություն անցկացնել Քարիմ Խանի գործով։ Մասնակից երկրների միջեւ բաշխված փաստաթուղթը վերաբերում է նաեւ հետաքննության ընթացքում Խանին իր լիազորություններից ժամանակավորապես հրաժարվելու առաջարկին։ Ինքը՝ Խանը, հերքում է մեղադրանքները և պնդում ներքին հետաքննություն անցկացնել։
Նշենք, որ հենց Քարիմ Խանն էր ձերբակալելու օրդեր տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ։
Կարծիքներ