Բերման են ենթարկել Լիլիթ Ավետիսյանին
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ իրավապահները Առողջապահության նախարարությունից բերման են ենթարկել ԱՆ երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանին։ Ավետիսյանը բերման է ենթարկվել իր աշխատասենյակից։ Իրավապահները առգրավել են նրա համակարգիչն ու հեռախոսը։ Տեղեկության իսկությունը ճշտելու համար փորձեցինք կապ հաստատել Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանինց։ Օհանջանյանը, սովորության համաձայն, չպատասխանեց զանգերին։
Ավելի վաղ գրել էինք, որ այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում առողջապահության նախարարությունում եւ «Ուիգմոր» բժշկական կենտրոնում։ Քննչական կոմիտեի եւ ԱԱԾ-ի աշխատակիցները խուզարկել են նաեւ Նորք Մարաշի Պետական առողջապահական գործակալությունը՝ ՊԱԳ-ը։
Գրել էինք, որ «Ուիգմոր»-ի տնօրենը ձերբակալվել կամ բերման է ենթարկվել։ Մեզ հասած տեղեկություններով՝ գործողությունները պայմանավորված են առողջապահության ոլորտում պետական պատվերի բախշման հետ, ինչի մասին մենք շաբաթներ առաջ գրել ենք։ Այդ գործի շրջանակներում աշխատանքից ազատվեց ՊԱԳ տնօրեն Ահարոն Բարսեղյանը։
Կարծիքներ