Կործանվել է ինքնաթիռ. կա զոհ

Կործանվել է ինքնաթիռ. կա զոհ

Մեքսիկայի Նավոլատո քաղաքում սեռի որոշման երեկույթի ժամանակ վթարի է ենթարկվել փոքրիկ ինքնաթիռ, որի հետևանքով օդաչուն մահացել է, հայտնում է Milenio-ն:

«Սինալոա նահանգի Նավոլատո քաղաքում սեռի որոշման միջոցառման ժամանակ վթարի է ենթարկվել փոքր ինքնաթիռ… օդաչուն մահացել է»,- ասվում է հրատարակության մեջ։

Հրատարակության տվյալներով՝ օդանավը պետք է ցույց տար, թե ով է ծնվելու՝ տղա՞, թե՞ աղջիկ։ Երբ ինքնաթիռը մոտեցել է կալվածքին, որտեղ անցկացվում էր երեկույթը, վարդագույն ծխի ամպ է բաց թողել՝ ցույց տալով, որ զույգը աղջիկ է ունենալու: Ինչպես նշում է թերթը, շուտով ինքնաթիռը սկսել է ընկնել։

Հրատարակության տվյալներով՝ ներկաներն անմիջապես կանչել են փրկարար ծառայություն։ Փրկարարները դեպքի վայր են ժամանել մի քանի րոպե անց։ Ինքնաթիռի օդաչուին ողջ են գտել, սակայն ավելի ուշ՝ չնայած բժիշկների ջանքերին, մահացել է։