9-րդ հարկից իրեն նետած տղամարդը սպա է եղել. նոր մանրամասներ սահմռկեցուցիչ դեպքից

9-րդ հարկից իրեն նետած տղամարդը սպա է եղել.  նոր մանրամասներ սահմռկեցուցիչ դեպքից

«Հրապարակին» նոր մանրամասներ են հայտնի այսօր՝ մայիսի 5-ի առավոտյան Երեւանում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքից։

Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բ 2 թաղամասի 92 եւ 91 շենքերի արանքում դիեր կան։ Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ոստիկաններն ու փրկարարները նշված վայրում հայտնաբերել են 92 շենքի բնակիչներ՝ 40-ամյա Կարեն Մ-ի, 8-ամյա տղայի եւ 5-ամյա աղջնակի դիերը։

Այս պահին Կարեն Մ-ի բնակարանի դռան դիմաց են գտնվում քննչական կոմիտեի աշխատակիցները, որոնք մեզ հայտնեցին, որ այս պահին բնակարանում զննություն է ընթանում, Կարեն Մ-ի կինը ևս ներսում է։

Նշենք, որ մամուլում տարածված լուրերի համաձայն՝ Կարեն Մ-ն ամուսնալուծված է եղել, սակայն հարևանները նշում են, որ նման բան չկա, նորմալ ընտանիք են եղել։

Հարևաններից մեկը մեզ փոխանցեց, որ Կարեն Մ-ն Ռուսաստանում սպա է եղել, հետո տեղափոխվել է Մեղրի, ապա անցել թոշակի։

Ըստ նույն հարևանի փոխանցած տեղեկության համաձայն՝ ընտանիքը վերոնշյալ շենքում բնակարան է ստացել 1985 թվականին։ «Սա ևս զինվորական շենք է, զինվորականների շենք է»,-ասաց հարևանը։