Հանրության սիրտը գլխավոր ֆելդմարշալ է ուզում․․․

Հանրության սիրտը գլխավոր ֆելդմարշալ է ուզում․․․

Ինչու հիշեցի այս պատմությունը։ 

«Ստալինգրադի ճակատամարտից ու գերմանական 6-րդ բանակի ջախջախումից հետո Ադոլֆ Հիտլերը Շվեդիայի միջնորդությամբ դիմում է Ստալինին՝ առաջարկելով Յակով Ջուղաշվիլուն (Ստալինի որդուն) փոխանակել ֆելդմարշալ Ֆրիդրիխ Պաուլյուսի եւ գերմանացի մի շարք գեներալների հետ, որոնք գերվել էին խորհրդային զորքերի կողմից: Ստալինը մերժում է այդ առաջարկը՝ հայտարարելով, որ զինվորին չի փոխանակում ֆելդմարշալի հետ »:

2018-ից հետո քրեական հետապնդումների շքերթ բեմադրությունների ենք ականատես լինում։ Ասֆալտին պառկեցնելու, պատերին ծեփելու, վնգստացնելու ու մնացած բոլոր նվաստացնեղ ձևերով։ Ինչի՞ համար է դա արվել,  բեմադրիչին կարող եք հարցնել։ 

Նոր շրջան է սկսվել։ Հանրությունը այլևս օվացիայով չի դիմավորում միայն ընդդիմադիրներին «փուռ տալու» բեմադրությունը։ Հասարակությունը կրակի պես բան է, չի հագենում, անընդհատ վառելիք է ուզում։ Ի՞նչ անի Նիկոլը։ Սկսել է իր թիմի անդամներին  «կրակը նետել» , որ գոհանա, զբաղվի հանրությունը։ Մյուս կողմից էլ՝ թոթոլացել են յուրայինները, հարկավոր է մի քիչ մեծահոգաբար  «թեթևացնե» և ձեռքի տակ պահել նրանց՝ ասֆալտին փռելու տեսարանները հիշեցնելով։ Թոթոլացածներից եթե Արսեն Թորոսյանին ու Գագիկ Մելքոնյանին ընտրեց, շրջանառվում են այդ անունները,  ուրեմն նաև հանրության էսթետիկական պահանջն է հաշվի առնում։ Հասարակությունը ատամ ունի նրանց հանդեպ։ Երևի Նիկոլը մտածում է, որ հանրությունը դրանով կգոհանա՝ մոռանալով, որ կրակը շատ է բարձրացել, Թորոսյանով ու Մելքումյանով հարց չի լուծվի։ 
Հիմա հասկացաք, թե ինչու հիշեցի պատմությունը։ Հանրությունը չի գոհանա, եթե անգամ Փաշինյանը «փուռը նետի» իր ողջ թիմին։ Հանրության սիրտը գլխավոր ֆելդմարշալ է ուզում։