Մշակույթ

Հայազգի ճարտարապետն ու քանդակագործը Մոսկվայում պատվավոր պարգեւի են արժանացել

Հայազգի ճարտարապետն ու քանդակագործը Մոսկվայում պատվավոր պարգեւի են արժանացել

Մոսկվայում տեղի է ունեցել ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում 2024 թվականի ամենամյա մրցանակաբաշխությունը։ Հանդիսավոր արարողության ժամանակ պատվավոր պարգեւի արժանացածների մրցանակները հանձնել է անձամբ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ «Բազմաբնակարանային բնակելի շենքի լավագույն ճարտարապետա-քաղաքաշինական լուծում» անվանակարգում կապիտալ շինարարության օբյեկտի ճարտարապետական եւ քաղաքաշինական լուծման համար՝ «Ներկառուցված կից սենյակներով եւ ստորգետնյա ավտոկայանատեղիով բազմաբնակարան շենքեր, շենքեր 1, 2, 3, չորրորդ փուլ»՝ Ավտոզավոդսկայա փողոց, սեփականություն 23/75 հասցեում, պատվավոր պարգեւի է արժանացել երկու հայազգի մասնագետ` ճարտարապետ Ռուբեն Առաքելյանը, քանդակագործ Հայկ Նավասարդյանը եւ «Ուոլլ» ՍՊԸ ղեկավարը։

Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտում այս ամենամյա մրցանակը հաստատվել է 2017 թվականին։ Մրցանակը շնորհվում է առավել արտահայտիչ, օրիգինալ եւ որակյալ ճարտարապետա-քաղաքաշինական լուծումների համար, որոնք մշակված են կապիտալ շինարարության օբյեկտների համար, որոնց իրականացումը համապատասխանում է հարմարավետ քաղաքային միջավայրի ստեղծման պահանջներին եւ նպաստում շինարարության ոլորտի զարգացմանը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image