Ձերբակալել են Ստեփան Գալստյանին

Ձերբակալել են Ստեփան Գալստյանին

Մեր տեղեկություններով՝ այս պահին խուզարկում են Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարանը։ Նրան քիչ առաջ ձերբակալել են։ 

Նշենք, որ Գալստյանը օրերս ԱԱԾ-ում հարցաքննվել էր զենքի հայտնի գործով։ 

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, որը վերաբերում է 2011 թվականին իրականացված զենք-զինամթերի տենդերին, եւ որի շրջանակներում ձերբակալվել է ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։ Կլալնավորվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավիթը)։