Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։
Այդ մասին հայտնում է Vatican News-ը։
Սեպտեմբերի 20-ին Սուրբ Պետրոսի հրապարակում ընդհանուր ունկնդրությունից հետո Հռոմի պապը կոչ է արել ցած դնել զենքերը։
«Երեկ մտահոգիչ լուրեր ստացա Լեռնային Ղարաբաղից՝ Արևելյան Կովկասից, որտեղ արդեն իսկ առկա ճգնաժամային հումանիտար իրավիճակն ավելի է ծանրացել նոր զինված բախումների պատճառով։
Կոչս եմ ուղղում բոլոր ներգրավված կողմերին և միջազգային հանրությանը, որպեսզի լռեն զենքերն ու գործի դրվեն բոլոր ջանքերը՝ խաղաղ լուծումներ գտնելու, հարգելու մարդկանց կյանքն ու մարդկային արժանապատվությունը»,- նշել է Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը։