«Խաչակրաց արշավանք»՝ Բայդենի դեմ

«Խաչակրաց արշավանք»՝ Բայդենի դեմ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մասնակցությունը նախագահական ընտրություններին «խաչակրաց արշավանք» է ներկայիս առաջնորդ Ջո Բայդենի դեմ, որը, ըստ Թրամփի, ոչնչացնում է ժողովրդավարությունն ԱՄՆ-ում։ Այս մասին գրում է washingtonpost.com-ը:

«Այս արշավն արդար խաչակրաց արշավանք է մեր երկիրը Բայդենից և Բայդենի վարչակազմի հանցագործներից ազատելու համար», - ասել է նա դեկտեմբերի 2-ին Այովա նահանգում աջակիցների հետ հանդիպմանը:

Թրամփը համոզված է, որ Բայդենը «ոչ թե պաշտպանում է ամերիկյան ժողովրդավարությունը, այլ ոչնչացնում է այն»։

«Ուզում են վերահսկել, թե ինչ եք ասում, ուզում են վերահսկել ձեր սոցիալական մեդիան, ուզում են վերահսկել, թե ինչ մեքենա եք վարում, ուզում են ամեն ինչ փոխել, այս մարդիկ հիվանդ են»,- ասել է հանրապետականը։

«Ես խոստանում եմ, եթե ինձ վերադարձնեք Սպիտակ տուն, նրանց իշխանությունը կավարտվի: Ամերիկան կրկին ազատ երկիր կլինի», - ասել է Թրամփը։

ԱՄՆ հաջորդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին։ Ապրիլի 25-ին Բայդենը հայտարարել էր, որ կձգտի վերընտրվել նախագահի պաշտոնում։ Թրամփն ընտրարշավին մասնակցելու մասին հայտարարել էր 2022 թվականի նոյեմբերին։