Գաղտագողի որոշումներ․ 46 հարցից 43-ը՝ չզեկուցվող

Գաղտագողի որոշումներ․ 46 հարցից 43-ը՝ չզեկուցվող

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված է թվով 46 հարց։ Դրանցից, սակայն, միայն 3-ն է, որ զեկուցվող են։

Մյուս 43 հարցերը Հայաստանի «Ամենաթափանցիկ ու ժողովրդավար» կառավարությունը որոշել է մտցնել չզեկուցվողների տակ և առանց հանրության առջև քննարկելու «սղղացնել» անցկացնել։ Սա, իհարկե, նոր ոճ չէ Նիկոլ Փաշինյանի կառավարության կողմից, նրանք մոտ երկու տարի է՝ այս ոճն են որդեգրել․ անունը դնում են, թե հանրութան հետ բաց ու թափանցիկ աշխատում են, ցանկացած որոշում պատրաստ են քննարկել բաց ռեժիմով, որ հանրությունն իմանա, նոր ընդունեն, բայց ինչպես նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթուղթը առանց հանրությանը հարցնելու, գաղտագողի ստորագրեցին ու Արցախի 75 տոկոսը «նվիրաբերեցին» թշնամուն, այնպես էլ կառավարության նիստերի օրակարգում ընդգրկված հարցերն են գաղտագողի անցկացնում։

Այս մասին մենք պարբերաբար գրում ենք ու դեռ էլի կգրենք՝ ամեն անգամ հիշեցնելով, թե որքան «բաց ու թափանցիկ» է աշխատում ներկայիս կառավարությունը։