Տեւական ժամանակ է՝ լրատվամիջոցներին չի հաջողվում ընդդիմության հանրահավաքների եւ երթերի ժամանակ դրոններ՝ նկարահանող սարքեր օդ բարձրացնել եւ ցույց տալ մասնակիցների թիվը, քանի որ իշխանությունը խլացուցիչներ է տեղադրում տվյալ տարածքում հսկողություն իրականացնող ոստիկանական մեքենաներում։ Դրանք աշխատում են այսպես․ կառավարումից զրկում են սարքը, եւ դրոնները 10-15 մետր օդ բարձրանալով՝ վայր են ընկնում։ Միայն իշխանական շրջանակներն են կարողանում բարձրից նկարահանել ընդդիմադիրների ակցիաները, քանի որ նրանց հասանելի են անվտանգության կոդերը, որով հնարավոր է շրջանցել արգելքները։ Սրանով է պայմանավորված, որ իշխանական կողմն իր ուզած պահին ու ժամին ֆիքսում է բողոքի ակցիաները եւ, որպես կանոն, նկարահանում ու հրապարակում ոչ մարդաշատ հանրավաքների լուսանկարներ։ Ի դեպ, սկզբում Հանրապետության հրապարակի տարածքում էր միայն խլացուցիչ տեղադրված, իսկ հիմա ամենուր է։ Մասնագետները ենթադրում են, որ հատուկ մեքենաներով դրանք ուղեկցում են երթը։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Ինչու լրատվամիջոցներին չի հաջողվում ընդդիմության հանրահավաքների ժամանակ դրոններ օդ բարձրացնել
Ամենաընթերցված
Լֆիկը խիստ պայմաններ է դրել
Ծիրանի այգի ունեցողները կրակն են ընկել իրենց բերքի ձեռքը։ Ռուսաստանի կողմից դրված սահմանափակումներից...
Դատախազն ընդդեմ Առուշանյանի
Հակակոռուպցիոն դատարանը հունիսի 24-ին մերժեց Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը` Գոր...
Այսօր իմ համար երջանիկ օր է. Տիգրան Արզաքանցյան
Գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, որի անձնական կյանքը վերջին շրջանում մամուլի ուշադրո...
×
❮
❯