Հայաստանի 3 հիմնախնդիրները՝ գործազրկություն, ցածր թոշակներ և տնտեսական խնդիրներ

Հայաստանի 3 հիմնախնդիրները՝ գործազրկություն, ցածր թոշակներ և տնտեսական խնդիրներ

GALLUP International association-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրեց սոցհարցման արդյունքները, որոնք վերաբերում են  երկրի առաջ կանգնած 3 հիմնական խնդիրներին։ Դրանք են՝ գործազրկություն, ցածր թոշակներ,աշխատավարձեր և տնտեսական խնդիրներ, որոնք նշել են հարցված քաղաքացիների համապատասխանաբար 34․1, 34,1 և 32․8 տոկոսները։ Իսկ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը 4-րդ տեղում է և այն նշել է հարցված քաղաքացիների 24․1 տոկոսը։ Իսկ արտաքին քաղաքականությունը և պաշտպանական խնդիրները մատնանշել է 7․4 տոկոսը։

Ապա՝ 
Գնաճ, ինֆլյացիա-7․2 տոկոս
Արտագաղթ- 7․7 տոկոս
Առողջապահական համակարգի վատ վիճակ-10․3 տոկոս
Կրթական համակարգի վատ վիճակ-15․2 տոկոս
Կոռուպցիա-7․0 տոկոս։

Հաջորդ հարցը․ Ըստ Ձեզ, վերջին 1 տարվա ընթացքում հետևյալ ոլորտներից որոնցու՞մ են իրականացվել բարեփոխումներ կառավարության կողմից․ 

Բանակ- 80․6 տոկոս
Կոռուպցիա-69, 6 տոկոս
Ոստիկանություն-60․9 
Առողջապահություն- 63․5 
Արտաքին քաղաքականություն- 54․7
Աշխատատեղեր- 48,5
Սոցիալական ոլորտ- 49․2 
Բնապահպանություն- 51․3
Տնտեսություն- 58․3
Դատական համակարգ-45․6
Կրթություն- 39, 0