Հասարակություն

Ավինյանն այլեւս մենակ չէ

Ավինյանն այլեւս մենակ չէ

Օրերս աչքովս ընկավ քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքը՝ լրագրողների հետ զրույցում, թե իրեն չի հետաքրքրում՝ ԲՀԿ-ն կանցնի՞ խորհրդարան, թե՞ ոչ: Նա հայտարարել էր, թե ընտրակաշառք բաժանողները չպետք է տեղ ունենան եւ պետք է ենթարկվեն պատասխանատվության:
Առաջին հայացքից մի ստանդարտ է: Իրականում սակայն, այստեղ կարծում եմ կա բավականին նուրբ նյարդ ու երանգ: Ավինյանը փաստացի հայտարարում է, թե իր համար մեկ է՝ ԲՀԿ-ն կանցնի՞, թե՞ ոչ:

Ավինյանի եւ Փաշինյանի փոխհարաբերությունը բարդ է վաղուց, այդ թվում միջնորդավորված խողովակների իմաստով: Հիշեք, օրինակ, պատգամավոր Հայկ Սարգսյանի պատմությունը, որը Ավինյանի հետ ընկեր է, իսկ ՔՊ-ում նրան ըստ էության «ոչ յուրային» կարգեցին Փաշինյանի գլխավորությամբ:

Բայց դա իհարկե դրվագ է, իսկ բուն խնդիրն առավել խորքային է: Փաշինյանը Ավինյանին չի վստահում վաղուց: Հակառակ պարագայում, «չէր դարձնի» ոչ լեգիտիմ քաղաքապետ: Իսկ Ավինյանը ոչ լեգիտիմ քաղաքապետ է, թե ցուցանիշի իմաստով՝ նա 1 ու կես միլիոն քաղաքի քաղաքապետ է դարձել ընդամենը 75 հազար ձայնով: Ընդ որում, մյուս էական դետալը՝ Նիկոլ Փաշինյանը նրա քաղաքապետ դառնալու գործընթացը վերածել է մի քաղաքական պրոցեսի, որի իմաստը այն էր, որ ինքն է Ավինյանին դարձնում քաղաքապետ:

2026 թվականի խորհրդարանի ընտրությամբ, այլեւս ոչ թե լոկ Տիգրան Ավինյանն է իր պաշտոնավարումով ոչ լեգիտիմ, այլ նաեւ՝ Նիկոլ Փաշինյանը: Դրա համար էլ Ավինյանին չի հետաքրքրում՝ ԲՀԿ-ն կանցնի՞, թե՞ ոչ: Նա այս ընտրությանը ստացել է իր գլխավոր խնդրի «բավարարումը»՝ նա այլեւս իր պաշտոնեական լեգիտիմությամբ «մենակ չէ, մենակ չէ»՝ նրա հետ է նաեւ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ ամբողջ վերնախավը:

Գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image