Իրանը կհարվածի՞. Իսրայելի ՊՆ նախարարը հավաքել է զինվորականներին
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Իրանի հնարավոր հարձակումից առաջ հավաքել է բանակի հրամանատարությանն ու անվտանգության ծառայությունների ղեկավարությանը։
Տեղեկությունը հայտնում է պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Զինվորականները քննարկում են այն հնարավոր գործողությունները, որոնք կարող են ձեռնարկվել, եթե Իրանն ու նրա դաշնակիցները փորձեն հարվածել Իսրայելին:
Հիշեցնենք, որ անցած գիշեր «Հզբոլլահ» շարժումը Լիբանանի տարածքից հրթիռակոծել է Իսրայելի տարածքը: Իսրայելի ռազմաօդային ուժերն էլ ի պատասխան հարվածներ են հասցրել արձակման կայանքներին։
Իրանա-իսրայելական էսկալացիայի նոր փուլը սկսվեց Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո: Իրանը սպանության մեջ մեղադրում է Իսրայելին և հատուցում խոստանում:
Կարծիքներ