Այս «աղոթքը» հերթական կեղծիքն է. Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սուրբ Զատկի տոնի առթիվ, վարչապետ կոչեցյալ դավաճանը հանդես է եկել աղոթք-սաղմոսով։
«Ազատի՛ր ինձ, Տեր, չար մարդուց, անիրավ մարդուց փրկի՛ր ինձ:
Իրենց սրտում նրանք անօրինություն խորհեցին, եւ գիշեր-ցերեկ պատերազմի պատրաստվեցին:
Օձի պես սրեցին լեզուներն իրենց, եւ նրանց շրթների տակ թույն կար իժի»:
Զարմանալի «աղոթքի» ընտրություն։ Եթե այս աղոթքն ընտրվել է անկեղծ, որը շատ կասկածելի է, ապա այն ինքնախոստովանություն է և աղաչանք առ Աստված, ինքն իրենից փրկելու։ Բայց քանի որ այս արարածը ոչ մի սրբություն չունի, մշտապես ստում է, կեղծում և միայն պաշտում է փողը, ապա այս «աղոթքը» հերթական կեղծիքն է սեփական մեղքերն այլոց վրա բարդելու»։
Կարծիքներ