Սբ Գրիգոր Լուսավորիչում նորածին է մահացել. մայրը մեղադրում է բժիշկներին

Սբ Գրիգոր Լուսավորիչում նորածին է մահացել. մայրը մեղադրում է բժիշկներին

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ֊ի ծննդատանը երեկ նորածին է մահացել։

«Հրապարակ»֊ին ծննդկանը փոխանցեց, որ երեխան ծնվելիս է մահացել. «Առողջ երեխա է եղել, ես իրենց ասել եմ` կեսարյան արեք, բայց ասել են` 4 կիլանոց երեխա ա, կարաս բերես։ Բայց իմ էրեխեն ծնվել ա 6 կգ, 64 սմ բոյով։ Սա բժիշկների մեղքով ա եղել»։

Բժիշկ Արայիկ Սարգսյանն էլ մեզ փոխանցեց, որ իրավապահ մարմիները զբաղվում են այդ հարցով, ամեն ինչ կպարզվի, վերջում էլ նշեց, որ բժիշկները մեղավոր չեն, ծննդկանը ավելորդ մեծ քաշ է ունեցել, ինչն էլ լուրջ խնդիրների է հանգեցրել։