Սուրեն Պետրոսյանին կարմիր բերետավորները բիրտ ուժ կիրառելով՝ տարել են անհայտ ուղղությամբ

Սուրեն Պետրոսյանին կարմիր բերետավորները բիրտ ուժ կիրառելով՝ տարել են անհայտ ուղղությամբ

Նոյեմբերյանում գտնվող և հողերի հանձնման դեմ Տավուշի բնակիչների հետ պայքարող «Ժողվորդավարական համախմբում» կուսակցության Նախագահ Սուրեն Պետրոսյանին և ևս երկու հոգու կարմիր բերետավորները բերման են ենթարկել։ Բերման են ենթարկել այս իշխանության ժամանակներին բնորոշ բիրտ ուժ կիրառելով։

«Հրապարակին» հաջողվեց կապ հաստատել այս պահին պարեկային մեքենայում գտնվող Պետրոսյանի հետ, ով ասաց, որ իրեն տանում են Նոյեմբերյանի ոստիկանական բաժանմունք։ Պետրոսյանն ասաց, որ ինքնազգացողությունը նորմալ է, իր հետ գտնվող երկու քաղաքացիներինը ևս։

«Յուրաքանչյու մարդ չպիտի մոռանա, որ այս գործողություններն արդար են ու բոլորս հայ ենք»,-ասաց Պետրոսյանը ու հորդորեց ամուր լինել, քանի որ պայքարի ճանապարհը հեշտ չի լինելու և հուսալքվել չի կարելի։