Հասարակություն

Քաղաքապետարանում հրաժարվել են Ռուբեն Հայրապետյանի գործարանի ջրից՝ նախապատվությունը տալով Սուքիասյանի ընկերությանը

Քաղաքապետարանում հրաժարվել են Ռուբեն Հայրապետյանի գործարանի ջրից՝ նախապատվությունը տալով Սուքիասյանի ընկերությանը

Երեւանի քաղաքապետարանում հրաժարվել են ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Նոյ եւ բջնի» հանքային ջրերի գործարանի խմելու ջրից:

src=https://scontent.fevn6-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/94997585_233814961030499_2706334188281266176_n.jpg?_nc_cat=101&_nc_sid=b96e70&_nc_oc=AQmtoGUyhi2yejSyl-Hj9-fXAtR8J23H-gBeehPxpBz416TDOofK_4TRU9-yhSohNMY&_nc_ht=scontent.fevn6-2.fna&oh=a4caf3a8289fc4cd339a40c99e31199c&oe=5ED0350D
Նախկինում մենք ֆիքսել էինք, որ ավագանու նիստերին խմբակցության անդամներին, քաղաքապետին տրամադրվում է «Նոյ» ջրերը: Իսկ նախորդ ավագանու նիստին սեղաններին բաժանված էր «Սիլ» ապրաքանիշով սեղանի ջրերը. որի գործարանը պատկանում  է մեծահարուստ Խաչատուր Սուքիասյանին:

src=https://scontent.fevn6-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/94885645_690779794810915_8338485263504244736_n.jpg?_nc_cat=101&_nc_sid=b96e70&_nc_oc=AQmrK8pUTp_fmVZtmwy-IdUgiQXOkHqs9p75TRsgIdhGhMjOyewP_OuXRVHQVdd09po&_nc_ht=scontent.fevn6-2.fna&oh=72c483d9a5e1a38e6db4afd5faccbb23&oe=5ED24FF3
Մենք հարցում էինք ուղարկել Երեւանի քաղաքապետարան՝ հարցնելով, թե ե՞րբ են գնել սեղանի խմելու ջրերը, ինչու՞ է նախապատվությունը տրվել այդ ապրանքանիշին եւ այլ հարցեր:
Հարցման պատասխանը ներկայացնում ենք ստորեւ.՝
«Երևանի քաղաքապետարանի 2020 թվականի կարիքների համար գնանշման հարցման ընթացակարգով մրցույթին մասնակցել է չորս ընկերություն, հաղթող է ճանաչվել նվազագույն գին առաջարկող ընկերությունը՝ «ՍԻԼ ՄԱԶԱ» ՍՊԸ: Նախատեսված է ձեռք բերել մինչև 4000լ. 0․5լ. տարողությամբ շշալցված աղբյուրի ջուր՝ ընդհանուր 504000դրամ արժեքով: Ջուրը նախատեսված է օգտագործել մինչև ընթացիկ տարվա վերջ»:

src=https://scontent.fevn6-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/95137036_2657880484428183_1296743002819002368_n.jpg?_nc_cat=106&_nc_sid=b96e70&_nc_oc=AQk7rIy8PkubUZhWH2WcsgUdNtFb-3IhMP31b5Ks1F4GEFJfb5Jkr18tltopCtHrQEI&_nc_ht=scontent.fevn6-2.fna&oh=2970ccc8d05868a75bb4c0a18842d86c&oe=5ECF67C8

Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանը ակտիվորեն համագործակցում է օրվա իշխանությունների հետ, նրանց հետ մասնակցում տարբեր միջոցառումների, ինչպես նաեւ քննադատում նախկիններին:

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image