Երբ կհրապարակվի Տիրան Խաչատրյանի գործով միջնորդության վճիռը

Երբ կհրապարակվի Տիրան Խաչատրյանի գործով միջնորդության վճիռը

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում ավարտվեց գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի և մյուսների գործով առաջին դռնբաց դատական նիստը։ Դատարանը հեռացավ՝ քննելու Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը փոխելու մասին փաստաբանների ներկայացրած միջնորդությունը։

Դատարանի կայացրած վճիռը կհրապարակվի մարտի 4-ին, ժամը 11:00-ին: 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը միջնորդել է փոխել Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը՝ կիրառելով կա՛մ վարչական հսկողություն, կա՛մ տնային կալանք, կա՛մ հաջորդ այլընտրանքը՝ 2 մլն դրամի չափով գրավ։