Ինչպե՞ս է Առաքել Մովսիսյանի առողջական վիճակը 

Ինչպե՞ս է Առաքել Մովսիսյանի առողջական վիճակը 

Երեկ գրել էինք, որ փորձեցինք զանգահարել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանին (Շմայս): Մեզ հետաքրքրում էր ազատամարտիկների շրջանում ծավալվող իրադարձությունները` ԵԿՄ-ի, «Ոգու փորձություն» կազմակերպության հարաբերությունները: 

Պարոն Մովսիսյանի ձայնը նվաղած էր, նա մի կերպ արտաբերեց, որ հիմա չի կարող խոսել` հիվանդանոցում է: Նկատելի էր, որ վատառողջ է: Մեր հարցին, թե ինչ է պատահել, վերջինս հուզվեց եւ չկարողացավ պատասխանել: Այսօր կրկին զանգահարեցինք պարոն Մովսիսյանին` վերջինիս որպիսությամբ հետաքրքրվելու, սակայն նա կրկին նվաղած ձայնով խոսեց ու ասաց, որ վիճակը նույնն է: Մենք տեղեկացանք, որ վերջինիս մոտ նոր օմիկրոն տեսակի վիրուս է հայտնաբերվել: