«Հրապարակ». ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում

«Հրապարակ». ՌԴ-ն Ադրբեջանին տեղեկատվական հարցերում էլ է աջակցում

ՌԴ-ն, պարզվում է, ոչ միայն քաղաքական եւ անվտանգության հարցերում է աջակցում Ադրբեջանին, այլեւ` տեղեկատվական: Ուրբաթ օրը Հանրապետության հրապարակում իրականացված խաղաղ ակցիաները հեռարձակվել են նաեւ ադրբեջանական հեռուստաալիքներով` ուղիղ եթերի ֆորմատով, ինչը նշանակում է, որ տեղում լրագրողական խումբ են ունեցել: Առաջինը դա նկատել է «Երկիր մեդիայի» տնօրեն Բագրատ Եսայանը, ով անմիջապես շտապել է Հանրապետության հրապարակ՝ պարզելու, թե ովքեր են Ադրբեջանի համար ուղիղ եթեր ապահովում:

Պարզվել է, որ Ադրբեջանի հետ սինխրոն աշխատանքներ տանող օպերատորներն ազգությամբ ռուսներ են` ռուսական Rutply հեռուստաալիքից: Նրանք Եսայանի հետ զրույցում արդարացել են, որ տեղյակ չեն, թե ինչպես է Ադրբեջանն իրենց ուղիղ եթերից օգտվում: Հավաքի մասնակիցները ռուս օպերատորներին՝ ստիպել են անջատել ուղիղ եթերը, որպեսզի տեսնեն՝ ադրբեջանական ալիքների ուղիղ եթերը նույնպե՞ս անջատվում է:

Ռուս օպերատորների ուղիղ եթերն անջատելուն պես անջատվել են նաեւ ադրբեջանական ուղիղ եթերները: Դա տեսնելով` ռուս օպերատորները հեռացել են տարածքից եւ անհետացել: