Տիգրան Ավինյանը 5 օրվա ընթացքում 35 միլիոն դրամի հատկացում է արել 

Տիգրան Ավինյանը 5 օրվա ընթացքում 35 միլիոն դրամի հատկացում է արել 

Մայիսի 31-ի, հունիսի 3-ի եւ հունիսի 4-ի կարգադրությամբ  Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գումար հատկացնելու վերաբերյալ 4 կարգադրություն  է ստորագրել։

Հունիսի 4-ի կարգադրությամբ Ավինյանը «ԵՐԵՎԱՆ» փողային նվագախումբ» ՀՈԱԿ-ին հատկացրել  է 5 միլիոն 277  հազար դրամ՝ նվագախմբի հիմնադրման 60 ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ իրականացնելու համար, ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Հունիսի 4-ի մեկ այլ կարգադրությամբ՝ «Նումա» ՍՊԸ-ին, հատկացվել է 13 միլիոն 753 հազար դրամ՝  հունիսի 6-ից 9-ն ընկած ժամանակահատվածում, Թումանյան-Փարպեցի փողոցների խաչմերուկում Շառլ Ազնավուրի 100-ամյա տարելիցի շրջանակներում նախատեսվող «Երևանի գինու օրեր» փառատոնի անցկացման համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

«Հայաստանի շախմատի ակադեմիա» ՀԿ-ին հատկացվել է 1 միլիոն 492 հազար հարյուր դրամ՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի սան Դավիթ Մելքոնյանի մասնակցությունը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում կայանալիք ս/թ օգոստոսի 16-ից 21-ը «Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի պատանեկան առաջնությանը» և օգոստոսի 21-ից սեպտեմբերի 2-ը «Եվրոպայի շախմատի պատանեկան առաջնությանը» ապահովելու համար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

 Երեւանի քաղաքապետի կարգադրությամբ «Զանգակ գրատուն» ՍՊԸ-ին էլ հատկացվել է 15 միլիոն դրամ՝ «Մանկական գրքի փառատոն» նախագծի իրականացմանն աջակցության նպատակով:

Ընդհանուր առմամբ, 4 կարգադրությունը միասին՝  5 օրվա ընթացքում Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հատկացրել է 35 միլիոն 522 հազար դրամ։