Հասարակություն

Երևանում Ջենիֆեր Լոպեսի մենահամերգին ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ

Երևանում  Ջենիֆեր Լոպեսի մենահամերգին  ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այդ մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։

Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին մասնակցելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան է ժամանել շուրջ 15 հազար հանդիսատես։

Ընդհանուր առմամբ՝ միջոցառմանը ներկա է եղել ավելի քան 30 հազար մարդ։

Համերգը կազմակերպվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Դոպինգ Սփեյս» ընկերության կողմից։ Կազմակերպիչներն անվճար տոմսեր են հատկացրել հատուկ կարիքներով խմբերի ներկայացուցիչներին՝ ապահովելով նրանց լիարժեք մասնակցությունը այս բացառիկ համերգին։

Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը Հայաստանում ավելին էր, քան պարզապես երաժշտական իրադարձություն։

Այն հնարավորություն էր՝ ներկայացնելու Հայաստանը որպես ժամանակակից մշակութային կյանքի ակտիվ հարթակ։

Միջոցառումը լիովին համահունչ էր ՀՀ մշակույթի զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության առանցքային նպատակներին՝ նպաստել երկրի միջազգային ճանաչելիության բարձրացմանը:

Հայաստանի՝ որպես համաշխարհային քաղաքակրթական արժեքներ ստեղծող ու կրող երկրի դիրքի ամրապնդմանը

Այս համատեքստում Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը կարևոր խթան էր նաև մշակութային զբոսաշրջության զարգացման համար՝ ցույց տալով, որ Հայաստանը պատրաստ է ընդունել աշխարհի խոշորագույն աստղերին։

 

Մենահամերգը կայացել է UP ALL NIGHT համաշխարհային շրջագայության շրջանակում։

Լրահոս

Ամենաընթերցված

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիում արտակարգ իրավիճակ է

Սոչիի միջազգային օդանավակայանում վերջին մեկ օրվա ընթացքում աշխատանքային ռեժիմի բազմակի փոփոխությունն...

Նիկոլն այլևս օրինական չէ

Նիկոլն այլևս օրինական չէ

Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն ուներ հիմնական՝ մեկ կարմիր ու մեկ կանաչ գիծ: Առաջինի ա...

×
Gallery Image