Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի բողոքը ուղարկվել է ՔԿ

Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի բողոքը ուղարկվել է ՔԿ

Նախորդ շաբաթ «Հրապարակը» գրել էր, որ «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության նախագահ, տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանի դեմ ՀՀ գլխավոր դատախազություն բողոք է ներկայացրել, որում նշել է, որ Ղուկասյանը պարբերաբար ԼԳԲՏ համայնքի մասին խտրական, երբեմն` սպառնալից հայտարարություններով է հանդես գալիս, նշելով, որ պատրաստ է անգամ գնդակահարել այն քահանային, ով երբևիցե միասեռական զույգի կպսակադրի: Դատախազությունից «Հրապարակին» հայտնեցին, որ Լիլիթ Մարտիրոսյանի բողոքի հիման վրա կատարված ուսումնասիրությունից հետո այն ուղարկվել է ՔԿ` քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։