Ի՞նչ վախեր ունի Արարատ Միրզոյանը․ ԱԳՆ-ի անվտանգության համար 56 մլն է ծախսվել

Պետական բյուջեից հերթական խոշոր գումարն է հատկացվել պաշտոնյաների անվտանգությունը ապահովելու համար: Ստացվում է, որ նրանց ուղեկցող թիկնապահները բավարար չեն, որ պաշտոնյաները կարողանան հաղթահարել վախի զգացողությունը։ Այս անգամ Արարատ Միրզոյանի, նրա տեղակալների ու ԱԳՆ աշխատակիցների անվտանգությունն է բարձրացվում, ինչի համար պետբյուջեից հատկացվել է 56 մլն դրամ։
Այդ գումարով պետք է փոխվի ու ստեղծվի Արտաքին գործերի նախարարության համար անվտանգության միասնական համակարգ, որը ներառում է նոր դռների տեղադրում, որոնք էլ պետք է բացառեն օտար մարդկանց մուտքն ԱԳՆ: Տեղադրվում են նաև մետաղորսիչներ, սկանավորող և նույնականացնող սարքեր, տեսախցիկներ, որոնք ունեն հայտնաբերման ու ճանաչման հնարավորություններ: Կարճ ասած՝ այս համակարգի տեղադրումից հետո հավքն իր թևով, օձն իր պորտով ԱԳՆ մուտք գործել չի կարողանա։ Մնում է միայն հասկանալ, թե որն է նման թանկարժեք համակարգ տեղադրելու պատճառը, և ինչ վախեր ունի Արարատ Միրզոյանը։
Կարծիքներ