Այրվածքներից մահացած զինծառայողը Շիրակի մարզի Ախուրյան համայնքից էր, տան միակ արու զավակը

Այրվածքներից մահացած զինծառայողը Շիրակի մարզի Ախուրյան համայնքից էր, տան միակ արու զավակը

Հուլիսի 17-ին զորամասում ջերմային 2-րդ աստիճանի այրվածքներ ստացած զինծառայողն այսօր մահացել է։ Թեպետ դեպքը տեղի էր ունեցել օրեր առաջ, ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց երեկ, որում, մասնավորապես, ասվում էր․«Հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը։

Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում։

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն էլ  Hraparak.am-ին փոխանցել էր, որ զինվորը այրվածքներ է ստացել վառարանի կայծից առաջացած հրդեհի հետևանքով: 

Hraparak.am-ին հայտնի դարձավ, որ զինծառայողը Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի Ազատան գյուղից էր, անցյալ տարի էր զորակոչվել,  տան միակ արու զավակն էր, ծնողները ևս երկու դուստր ունեն։Պալյանը Սովորում էր Գյումրու տնտեսագիտական համալսարանում։