Ամբողջ երկիրը խայտառակ ա եղել՝ հայ ժողովրդի հետ միասին

«Հրապարակի» հարցերին պատասխանում է զինված ուժերի գնդապետ Կորյուն Ղումաշյանը:
- Գրիգորի Խաչատուրովը օրեր առաջ ձերբակալվեց, քննիչը կալանքի միջնորդություն ներկայացրեց, սակայն դատարանը կալանքի սանկցիա չտվեց եւ նա ազատ արձակվեց։ Սեյրան Օհանյան, Վիտալի Բալասյանյան, Միքայել Արզումանյան և էլի ուրիշներ, որոնք ավանդ ունեն հայկական բանակի կայացման գործում, իրավապահների կողմից հետապնդումների են ենթարկվում: Ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:
- Ես ոչ մի քաղաքական բանի հետ գործ չունեմ:
- Դա քաղաքական հա՞րց եք համարում՝ զինվորականների դեմ առաջադրված մեղադրանքները։ Դուք գնդապետ եք, Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչպես են վարվում բարձրաստիճան զինվորականների հետ:
- Ինձ մոռացեք:
- Վախենու՞մ եք ինչ-որ բանից:
- Երկրից խոսենք, բանակից խոսենք, բանակը հզորացնելուց խոսենք՝ խնդրեմ:
- Բանակում ավանդ ունեցող մարդկանց են ձերբակալում:
- Ո՞ւմ են բռնել:
- Գրիգորի Խաչատուրովին:
- Հորը, թե՞ տղուն:
- Որդուն՝ Գրիգորի Խաչատուրովին:
- Հա բռնել են, կթողեն, ինչ ա եղել, որ: Մեր երկիրն աշխարհի առաջ խայտառակ ա եղել, ինչ մարդու մասին ա խոսքը:
- Ինչո՞ւ է երկիրը խայտառակ եղել:
- Մեռնեմ ջանիդ, ցավդ տանեմ, մի խոսցրու էլի, ինչ կլնի, ես չգիտեմ: Ամբողջ երկիրը խայտառակ ա եղել, հայ ժողովրդի հետ միասին: Վերջ: Թող ամեն մեկը մտածի, թե խի: Ջայլամների պես գլուխները կոխել են ավազի մեջ, էս ա մեր ժողովրդի վիճակը:
- Արցախն արդեն երկու ամիս է բլոկադայի մեջ է, այդ մասին էլ չեք խոսում:
- Ես քեզ լավ եմ հասկանում, ցավդ տանեմ, ուղղակի չեմ ուզում խոսամ, մի խառնի ինձ, ես գործ եմ անում, թողեք իմ գործին մնամ:
- Ի՞նչ գործ եք անում:
- Էդ մեկը չեմ կարա ասեմ: Պետք չի, էլի:
- Վախենո՞ւմ եք խոսել, մտածում եք կհետապնդե՞ն Ձեզ:
- Ինչի՞ պիտի հետապնդեն: Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում: Այդ հարցերը տվեք իշխանական թևին՝ եթե կա և օպոզիցիային տվեք հարցեր: Ես հիմա թոշակառու մարդ եմ, զինվորական չեմ հիմա:
Կարծիքներ