ՀՓՇ ներկայացուցիչների և Արմեն Սարգսյանի հանդիպումը կկայանա վաղը

ՀՓՇ ներկայացուցիչների և Արմեն Սարգսյանի հանդիպումը կկայանա վաղը

Մենք գրել էինք, որ Հայրենիքի փրկության շարժման անդամները դիմել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին՝ հանդիպման համար և պատասխան են ստացել, որ մեկ ժամվա ընթացքում հանդիպումը կկայանա։ Խոսքը վերաբերում է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագրին։

Հիշեցնենք, որ նախագահը երկրորդ անգամ եւս չստորագրեց ազատման հրամանագիրը, սակայն այն ուժի մեջ է մտնելու իրավունքի ուժով՝ առաջիկա 3 օրվա ընթացքում։ Մինչդեռ ընդդիմությունը կարծում էր, թե հենց այդ հրամանագիրը Արմեն Սարգսյանը կուղարկի ՍԴ՝ կասեցնելով դրա ուժի մեջ մտնելը։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Արմեն Սարգսյանին՝ իր «արդյունքը» տվել է։

Մենք տեղեկացանք, որ ընդդիմության առաջնորդների հետ հանդիպումը կայանալու է վաղը՝ ժամը 11։00-ին։