Եվրոպայում ամռան ամենաշոգ շրջանը հուլիսի վերջին տասնօրյակն է եւ օգոստոսի առաջին տասնօրյակը։ Այդ ժամանակ է, որ եվրոպական ցամաքը ենթարկվում է նոր ջերմային ալիքների ազդեցությանը։ Հարավային Եվրոպայում արդեն զգացվել են նոր ջերմային ալիքի նախանշանները։ Իսպանիայում եւ Իտալիայի հարավում սնդիկի սյունը նորից սկսել է ռեկորդներ սահմանել։ Սարդինիայում ստվերում +47 աստիճան է։ Առաջիկա օրերին Իտալիայում, Հունաստանում եւ Բալկաններում սնդիկի սյունը կգտնվի +30-+35 աստիճանի սահմաններում ըստ Ցելսիուսի սանդղակի։ Գիշերային ժամերին եւ վաղ առավոտյան ջերմաստիճանը չի նվազի +25 աստիճանից։ Սակայն մի քանի օրից վիճակը կփոխվի եւ շոգերը կսաստկանան։ Նոր ջերմային ալիքի պայմաններում սակայն Իտալիայում եւ Իսպանիայում կարող է գրանցվել ջերմային ռեկորդ՝ +50 աստիճան։
Միջազգային
Ամենաընթերցված
Լֆիկը խիստ պայմաններ է դրել
Ծիրանի այգի ունեցողները կրակն են ընկել իրենց բերքի ձեռքը։ Ռուսաստանի կողմից դրված սահմանափակումներից...
Դատախազն ընդդեմ Առուշանյանի
Հակակոռուպցիոն դատարանը հունիսի 24-ին մերժեց Պրոբացիայի ծառայության ներկայացրած միջնորդությունը` Գոր...
Այսօր իմ համար երջանիկ օր է. Տիգրան Արզաքանցյան
Գործարար, նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը, որի անձնական կյանքը վերջին շրջանում մամուլի ուշադրո...
×
❮
❯