«Հրապարակ». Կհրաժարվե՞ն տխրահռչակ ռեյտինգայինից

«Հրապարակ».  Կհրաժարվե՞ն տխրահռչակ ռեյտինգայինից

Սեպտեմբերի 18-ին լսումներ կանցկացվեն ԸՕ եւ «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների մասին, որին կհրավիրվեն խորհրդարանական, արտախորհրդարանական ուժեր, ՀԿ-ներ, փորձագետներ։ Գործընթացը համակարգող իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանն ասաց, որ այս նստաշրջանում կներկայացվի ԸՕ փոփոխությունների նախագիծ։

Կհրաժարվե՞ք տխրահռչակ ռեյտինգայինից։ «Աշնանային նստաշրջանում մենք չենք անդրադառնալու ռեյտինգային ընտրակարգին, որովհետեւ հարցն առնչվում է մի բանի, որը տեղի է ունենալու 2023 թվականին։ Անդրադառնալու ենք քարոզարշավի, կուսակցությունների ֆինանսավորման հարցերին»։ Հայեցակարգ չի՞ ընդունվելու, ինչպե՞ս եք ռեյտինգայինի հարցը թողնելու 2023-ին։ «Մենք հայեցակարգ ունենք, անցած աշնանն ենք հրապարակել։ Այնտեղ ամփոփված են մեր հիմնական մոտեցումները»։