Այս օրերին Ռուսաստանի դաշնությունից հազարավոր տղամարդիկ են գալիս Հայաստան։ Բանն այն է, որ Ռուսաստանում զորահավաք է, դրանից խուսափելու համար նրանք գալիս են Հայաստան։
Մոսկվա֊Երևան ինքնաթիռի տոմսի գինը հասնում է մի քանի հազար դոլարի, ցամաքային ճանապարհով Հայաստան հասնելն այս օրերին եւս դժվար է։
«Հրապարակ»-ին լուսանկար է տրամադրել Հայաստան եկող քաղաքացիներից մեկը` նշելով, որ ՌԴ֊ի կողմից մինչև Լարս հասնելը դեռեւս 100 կմ կա, եւ ամբողջ ճանապարհը խցանված է։
Մեր զրուցակիցը նաեւ նշեց, որ 30 րոպեն մեկ են առաջ շարժվում, այն էլ` 50 մետր։