Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը պետք է կասեցվի. ԵԽ պատգամավոր

«Ղարաբաղի բնակիչների դեմ Ադրբեջանի հարձակումներն անընդունելի են: Արդյոք սա անակնկա՞լ էր: Իհարկե՝ ոչ»։
Այս մասին Եվրախորհրդարանի «Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հարձակումից հետո և Հայաստանի հասցեին շարունակվող սպառնալիքները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Եվրախորհդրարանի պատգամավոր (Պորտուգալիա) Իզաբել Սանթոսը:
«Մենք տեսել ենք Հայաստանի տարածք ներխուժման դեպքեր, 2022 թվականից Լաչինի միջանցքի արգելափակում: Այս ամենը հանգեցրել են այն ամենին, ինչ տեղի է ունենում այսօր:
Եվրահանձնաժողովի նախագահն ասել թե, պետք է վստահել Ադրբեջանի ղեկավարությանը, սակայն դա հնարավոր չէ: Ադրբեջանի հետ գազային համաձայնագիրը պետք է կասեցվի: Մենք պետք է աջակցենք փախստականներին, նրանց, ովքեր ստիպված են հեռանալ:
Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, և ջանքեր գործադրենք, որ կայուն խաղաղության պայմանագիր կքնվի: Նախկինում մենք չունեինք համացանց և այսքան մեդիաներ: Այսօր մենք կարդում ենք, գիտենք՝ ինչ է տեղի ունենում, և Եվրամիությունը չի կարող լռել»,- նշել է նա:
Կարծիքներ