Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին գումար եք տվել, իսկ մեզ անտեսում եք

Մարտի 1-ի զոհերի ընտանիքներին գումար եք տվել, իսկ մեզ անտեսում եք

«Ինձ քննադատում են բանակից միս ու գրեչկա գողացողները: Ում էլ գումար տաս, կվարկաբեկի տիկին Մարգարիտային»,- այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին ասաց  «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը։

Խաչատրյանը հավելեց, որ վարչապետից իրենք դեռ դրական արձագանք չունեն, և հինգշաբթի օրը կրկին բողոքի ակցիա են կազմակերպելու 
 

«Մենք` սևազգեստ մայրերով, պատրաստվում ենք նորից ու նորից շարունակել մեր պայքարը: Հինգշաբթի օրը մենք ժողովրդի հետ կհանդիպենք կառավարության դիմաց: Մեր պայքարը ոչ միայն մեր անձնական շահն է, ոչ միայն մեր երեխաների համար է, այլ այսօր ինքնասպանության անվան տակ մեր զինվորների մահվան դեպքերը կրճատելու համար է։ Մեզ վարչապետի օգնականն ամեն օր կանչում է քննարկման, բայց ոչ մի արդյունք չենք տեսնում: Վարչապետի հետ ամեն հանդիպումից հետո ապրում եմ ավելի մեծ հիասթափություն: Մարտի 1-ի զոհերին տվել եք գումար, մեզ ինչո՞ւ եք անտեսում, ես սա եմ ասում վարչապետին»։