Հասարակություն

Դիմել են Երեւանում հանք բացելու համար․ «Իմ քայլը» նիստ է հրավիրել

Դիմել են Երեւանում հանք բացելու համար․ «Իմ քայլը» նիստ է հրավիրել

Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել։ Այս մասին «Հրապարակ»-ին ասաց ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը։

Նա նշեց, որ նիստին քննարկվելու են տարբեր հարցեր․ «Այս օրակարգում բնապահպանական հարցեր կան՝ ինչ-որ հանքի հետ կապված։ Ուզում են նոր հանք բացեն։ Մեկը դիմել է, իհարկե մենք դեմ ենք քվեարկելու։ Ամեն անգամ բնապահպանական խնդիրներ առաջացնող բաները պետք է մերժվեն։ Մեր օդի աղտոտվածությունը նենց մակարդակի է հասել, որ խայտառակ վիճակ է»։

Իսպիրյանի խոսքով՝ Մարությանը հնարավոր է մասնակցի այսօրվա նիստին։

Խոսքն Աջափնյակ վարչական շրջանում քարի հանք շահագործելու մասին է։

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image