Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով, ՌԴ ԱԳՆ ղեկավարի այցը Բաքու տեղի կունենա փետրվարի 27-28-ը։
Սպասվում է, որ Լավրովը բանակցություններ կվարի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ասել է Զախարովան։