Հասարակություն

Աշխատանքից հետո հոգնած վարորդը ինչո՞ւ պիտի լվանա ավտոբուսը, մաքրի սալոնը. ավագանու անդամ 

Աշխատանքից հետո հոգնած վարորդը ինչո՞ւ պիտի լվանա ավտոբուսը, մաքրի սալոնը. ավագանու անդամ 

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Երեւանի ավտոբուսների մի շարք վարորդներ գործադուլ են անում` պահանջելով բավարարել աշխատանքային պայմանները, աշխատավարձերը բարձրացնել։

Սրան հաջորդել է քաղաքապետարանի հայտարարությունը, թե այս գործադուլը հետևանքներ է ունենալու վարորդների համար։

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը հայտնում է, որ քաղաքապետարանը պայմաններով չի ապահովում վարորդներին.

«Գործադուլ հայտարարած վարորդներին իրավական հետևանքներով սպառնալուց առաջ մտածեք, թե դուք ինչ ապօրինություններ եք արել իրենց հանդեպ։ Եթե մենք ունենայինք նորմալ արհմիություններ, ձեզ էին վաղուց դատի տալու` աշխատանքային մարդկային պայմաններով վարորդներին չապահովելու համար։

Ամոթ է, որ վարորդները այս ձևով են ստիպված սանհանգույց պահանջում։ Դա գործատուի կողմից պարտադիր ապահովվող աշխատանքային պայման է։
Խոստացել եք ու չեք արել։

Վարորդի պարտականությունը մեքենան վարելն է։ Աշխատանքից հետո հոգնած վարորդը ինչո՞ւ պիտի լվանա ավտոբուսը, մաքրի սալոնը։ Էլ ի՞նչ անի։ 

Երբ մարդկանց աշխատանքային պայմաններն անտեսում ես, իսկ ինքդ քեզ շքեղագույն ծառայողական մեքենա առնում, բիզնես դասով թանկարժեք տոմսեր առնում, մարդկանց համբերության բաժակը լցվում է։

Կրակն են ընկել երևանցիները ձեր ձեռքը ...»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image