Զորամասի տարածքը նկարահանող արտասահմանցիներին բերման ենթարկեցին. լուսանկարներ

 Զորամասի տարածքը նկարահանող արտասահմանցիներին բերման ենթարկեցին. լուսանկարներ

Քիչ առաջ Արթիկ քաղաքի զորամասի տարածքը տեսանկարահանում էին երկու արտասահմանցի քաղաքացիներ։

Մեր թղթակցի այն հարցին, թե ինչ եք անում, մեկը վարժ հայերենով պատասխանեց, որ իրենք Էստոնիայի քաղաքացիներ են և ուղղակի նայում են, թե ինչ-որ փոփոխություն եղե՞լ է, թե՞ ոչ, քանի որ ծառայել է այդ զորամասում։

Քիչ անց ոստիկանության երկու աշխատակից մոտեցան, կարճ զրույցից հետո նրանց բերման ենթարկեցին։