ՊՆ աշխատակիցները պատանդ են մնացել նախարարության շենքում

ՊՆ աշխատակիցները պատանդ են մնացել նախարարության շենքում

Գերիների ու անհետ կորածների ազգականներն առավոտից շղթաներով փակել են Պաշտպանության նախարարության երեք մուտքերը՝ թույլ չտալով որևէ մեկին ներս ու դուրս անել: Ասում են՝ մինչև չհանդիպենք նախարար Վաղարշակ Հարությույնաին՝ դռները չենք բացելու: Աշխատանքային օրը վաղուց ավարտվել է, իսկ նախարարության ողջ անձնակազմը դեռ ներսում է:

«Հաշվի չեն առնում, որ մեջներս հիվանդներ կան, տանը փոքր երեխա ունեցողներ կան, մեզ բանտարկել են՝ պահանջելով հանդիպում՝նախարարի հետ»,- հեռախոսով տեղեկացրեց ՊՆ աշխատակցուհին: Վերջինիս փոխանցմամբ՝ նախարարը շենքում է, իսկ թե ինչու չի ընդառաջում գերիների ու անհետ կորածների հարազատներին՝ ինքը չի կարող մեկնաբանել: «Պաշտոնյաներից որևէ մեկը չի փորձում բանակցել հետները, մենք ենք բանակցում, խնդրում, որ գոնե կանանց թույլ տան՝ տուն գնան, չեն համաձայնում: Հստակ պայման են դրել. հանդիպում ու վերջ»:

Որդիներին կորցրած ծնողներից բացի, այս պահին ՊՆ շենքը շրջապատել է նաև Ոստիկանության և ՌՈ զորքը: «Զարմանալի է, որ ոչ մի լրատվամիջոց չկա: Մեր տեղեկություններով՝ ծնողները թույլ չեն տվել, որ իրենց ակցիան լուսաբանվի»,-ասաց աշխատակցուհին, ով չանսալով այդ արգելքին՝ ահազանգել է մեզ: