էս մարդը մի կակաչ տնկել էլ չգիտի, ո՞նց եք երկիր վստահել

էս մարդը մի կակաչ տնկել էլ չգիտի, ո՞նց եք երկիր վստահել

Երեկ «հավաստի աղբյուրը» նկար էր հանրայնացրել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը կառավարական առանձնատանը կակաչ տնկում։ Այնպես էր գրել, որ մեկը չասի՝ բա դա գործի չի՞։ Նախօրոք ապահովագրել է․ կակաչ է տնկում աշխատանքային օրվա ավարտին։ Աշխատանքային օրվա ավարտը վերաբերվում է բոլորին, բայց ոչ պատերազմի մեջ գտնվող երկրի վարչապետին։ Ինքը որ աշխատանքային օր չունենար՝ ավելի լավ կլիներ, Արցախը ցեղասպանության եզրին չէր հայտնվի։ 

Ինչևէ։ Հայաստանում կակաչ աճեցնողներ կլինեն, երևի զարմացել են դրա կակաչ տնկելու ձևից։ Ես էլ ունեցել եմ այգի, որտեղ կակաչների ընտրանի է եղել ու գիտեմ, թե կակաչն ինչպես են աճեցնում։ Երեկ Փաշինյանի կակաչ տնկելը տեսնելով, ավելի հիմնավորեցի իմ կարծիքը՝ էս մարդը մի կակաչ տնկել էլ չգիտի, ո՞նց են նրան երկիր վստահել։  Նիկոլ Փաշինյանը ծաղկած կակաչ է տնկում։ Նույնիսկ չգիտի, որ կակաչը սոխուկներով են աճեցնում։ Վերցրել է ծաղկած կակաչը ու տնկում է։ Այդպես էլ մեր ծաղկած քաղաքները վերցրեց ու հողում դրեց, առանց հասկանալու, որ դրանք իր տնկած ծաղիկ կակաչների պես մահանալու են։ 

Կակաչները հիմնականում աշնանն են տնկում։  Նախ՝ ծաղկած կակաչ չեմ տեսել, այն էլ՝ գարնանը, որ տնկեն։ Կակաչների աշնանային տնկումը հիանալի արդյունք է տալիս. ծիլերը լավ են ընդունվում և երկար ժամանակ ծաղկում։ Եվ այնուամենայնիվ, փետրվարի վերջին կամ մարտի սկզբին կակաչներ տնկելը հնարավոր է, բայց դա քիչ պտղաբեր է։ Գուցե ինքն էլ Ավինյանի նման անպտուղ, անծաղիկ կակաչ է ուզում ստեղծել։ 

Էլ չեմ խոսում կակաչ տնկելու նրբությունների մասին։ Նրան զուտ հետաքրքրում է, որ կակաչ տնկելու սելֆի անի, որ իր մասսան ախ անի՝ էս ի՜նչ հանգիստ, խաղաղ կյանքով ենք ապրում, որ Նիկոլը կակաչ է տնկում։  Ոնց որ գնում էր Շուշիում սելֆի անում, իմանալով, որ նա իր ձեռքերով հողին է հանձնելու․․․ 

Երկրորդ նկարում ցույց է տրված, թե ոնց են կակաչ տնկում։