Կաթողիկոսի եղբորորդու խափանման միջոցը փոխվել է

Կաթողիկոսի եղբորորդու խափանման միջոցը փոխվել է

Կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորորդու՝ դատախազ Կորյուն Ներսիսյանի խափանման միջոցը փոխվել է։ Նա կլինի տնային կալանքի տակ։ Նշենք, որ 2022 թվականի հունիսի 11-ին նա կալանավորվել էր եւ գտնվում էր անազատության մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 10-ին Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն տարածեց, որ բացահայտվել է դատախազի կողմից կաշառք ստանալու դեպք:

Մասնավորապես, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից ՀՀ դատախազության հետ համագործակցությամբ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազի տեղակալ Կ․որյուն Ներսիսյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ն․Դ․-ի նկատմամբ մեղմ պատիժ նշանակելուն պաշտոնեական դիրքն օգտագործելով նպաստելու համար Գ․Գ․-ի և Ն․Ա․-ի օժանդակությամբ և միջնորդությամբ Ն․Դ․-ից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 2․500․000 ՀՀ դրամ կաշառք։