Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը հոգևոր ծառայություն կստանձնի Եռաբլուրի եկեղեցում

Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննեսը հոգևոր ծառայություն կստանձնի Եռաբլուրի եկեղեցում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին հոգևոր ծառայության է նշանակել  Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում։ Հոգեւորականը ծառայությունը կստանձնի երկուշաբթի օրվանից:

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո Տեր Հովհաննեսը բուժման նպատակով եկավ Հայաստան եւ ժամանակավոր տեղափոխվեց Սուրբ Երրորդություն եկեղեցի։Բուժումից հետո նա կրկին վերադարձավ Արցախ:

Թշնամու վերջին՝ սեպտեմբերի 19-ին սանձազերծած պատերազմի՝ Արցախի վրա հարձակման ժամանակ Տեր Հովհաննեսը վիրավորվեց,  նրան վիրահատեցին՝ հեռացնելով փայծաղը: