Հասարակություն

Ինչ է կատարվել գիշերը Երևանում

Ինչ է կատարվել գիշերը Երևանում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 19-ին, ժամը 02։57-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի մոտակայքում այրվում է կայանած ավտոմեքենա։
ՆԳՆ փրկարար ծառաությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 03։25-ին։ Մասամբ այրվել են «Nissan» և հարակից կայանած «BMW» մակնիշների ավտոմեքենաները․ տուժածներ չկան։ Հրդեհի տարածումը հարակից ավտոմեքենաներ կանխվել է։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image