Արդյոք Փաշինյանն է խնդրել Ադրբեջանին, որ ձերբակալեն Ռուբեն Վարդանյանին

Արդյոք Փաշինյանն է խնդրել Ադրբեջանին, որ ձերբակալեն Ռուբեն Վարդանյանին

ՀՀ նախկին պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երեկ իր ելույթի ընթացքում մի քանի սենսացիոն հայտարարություն արեց։ Դրանցից մեկն այն է, որ ինքը հավաստի տեղեկություններ ունի, որ հենց ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է դիմել Ադրբեջանին՝ խնդրելով ձերբակալել Ռուբեն Վարդանյանին և թույլ չտալ, որ նա մուտք գործի Հայաստանի տարածք, որպեսզի Վարդանյանը քաղաքական գործընթացներ չձեռնարկի։

Վերոնշյալի վերաբերյալ լրագրողները քիչ առաջ մեկնաբանություն խնդրեցին խորհդարանական ճեպազրույցներին մասնակցող «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանից։ «Եթե կան փաստեր, ապա Արշակ Կարապետյանն իր հայտարարությունները պետք է բացված տեսքով ներկայացնի։ Քանի որ այնպիսի տեղեկություններ են, որոնց մասին հասարակության լայն շերտերը չեն կարող իմանալ։ Դրանք կարող են հաստատել միայն այն մարդիկ, ովքեր այդպիսի ինֆորմացիայի հետ առնչվել են»,- արձագանքեց Աբրահամյանը։