Այլ

Պուտինը կրկին կղեկավարի Ռուսաստանը․ ռեկորդ է գրանցել

Պուտինը կրկին կղեկավարի Ռուսաստանը․ ռեկորդ է գրանցել

Ռուսաստանի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը հավաքում է ձայների 87,33 տոկոսը։
Այդ մասին հայտնել է ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝  արձանագրությունների 99,55 տոկոսի մշակումից հետո։

Նախագահի թեկնածուներից Նիկոլայ Խարիտոնովը հավաքել է ձայների 4,30 տոկոսը, Վլադիսլավ Դավանկովը՝ 3,82 տոկոսը, Լեոնիդ Սլուցկին՝ 3,20 տոկոսը։

Ընտրողների ընդհանուր մասնակցությունը Մոսկվայի ժամանակով ժամը 20.37-ի դրությամբ կազմել է 74.22%:
Պուտինի արդյունքը ռեկորդային է ժամանակակից Ռուսաստանի պատմության մեջ. 2018 թվականին նա հավաքել է 76,69%, 2012 թվականին՝ 63,6%։ Դմիտրի Մեդվեդևը 2008 թվականին հաղթել է՝ ստանալով 70,28% ձայն: 

2004 և 2000 թվականներին Պուտինը հաղթել է համապատասխանաբար 71,31% և 52,9%: 
1996 թվականին Բորիս Ելցինը հաղթել է երկրորդ փուլում՝ 53,82% արդյունքով։

Նախնական տվյալներով՝ այս ընտրություններում Պուտինը ՌԴ-ին միացված նոր շրջաններում ստացել է ձայների 88-ից 95 տոկոսը։

Ընտրողների շրջանում, ովքեր օգտվել են հեռավար էլեկտրոնային քվեարկությունից, Պուտինը հավաքում է ձայների 87,4%-ը՝ առանց Մոսկվայի և Կալինինգրադի։ Մայրաքաղաքում, ըստ ԿԸՀ-ի, նա հավաքում է 89,1% ձայն։

Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գորովոյն ասել է, որ գերատեսչությունը չի հայտնաբերել օրենքի որևէ խախտում, որը կարող է ազդել ընտրությունների արդյունքների վրա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image